ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի եւ լավագույն մարզչի պարգեւների հանձնման արարողությունը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը անցած տարվա լավագույն մարզչի մրցանակը հանձնեց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին:
Նախորդ մրցաշրջանի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացավ ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Քվեարկության արդյունքով 2-րդը ճանաչվել էր Գեւորգ Ղազարյանը («Մարիտիմու», Պորտուգալիա), 3-րդը՝ Մարկոս Պիզելլին («Քսանտի», Հունաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ