Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համակարգը կազմաքանդելու խնդիր ՀԱԿ-ն իր առջեւ չի դրել». Իսկանդարյան

Մարտ 24,2017 13:37

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, նախընտրական պայքարը բավականին կենդանի է:

Այսօր «Բլից ինֆո» ակումբում նա ասաց՝ առանձնապես մեծ վստահությամբ չի վերաբերվում սոցիոլոգիական հարցումներին, որոնց համաձայն, Գագիկ Ծառուկյանն առաջ է անցնում աշխարհում բոլորին. «Առաջին՝ որովհետեւ կարծում եմ՝ մարդիկ որոշում կընդունեն հետո, երկրորդ՝ մարդիկ, որոնք քվեարկելու են ՀՀԿ-ին, ամաչում են ու չեն ասում դրա մասին սոցիոլոգներին եւ երրորդ՝ մի մեծ զանգված չգիտի՝ ում քվեարկի»:

Անդրադառնալով Արցախի ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ինչը ՕՐՕ-ի անդամները քաղաքական հետապնդում են համարում, պարոն Իսկանդարյանն ասաց, ձերբակալության փաստը քաղաքական գործիչներն անպայման կօգտագործեն որպես քաղաքական հետապնդում. «ՕՐՕ-ն ցանկացած պատրվակ կօգտագործի, որ մեղադրի իրենց վրա քաղաքական պատճառներով հարձակման համար»:

Ըստ քաղաքագետի, այն, որ ՕՐՕ-ի անդամները հայտարարում են, որ գործունեություն են ծավալելու նաեւ հետընտրական ժամանակահատվածում, նշանակում է, որ նրանք այդքան էլ մեծ հույս չունեն, որ ընտրություններին կհավաքեն անհրաժեշտ յոթ տոկոսը:

Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին՝ պարոն Իսկանդարյանն ասաց. «ԼՂ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ բոլոր քննարկումները էմոցիոնալ են, միատեսակ են նաեւ ներքին այլ խնդիրների վերաբերյալ քննարկումները՝ կոռուպցիան վատ է, բոլորս պետք է պայքարենք, օլիգարխներ կան, վատ է, պետք է պայքարենք… իսկ ի՞նչ է անում Տեր-Պետրոսյանը, նկարում է վերլուծողի կերպար, հանգիստ խոսում է ու քննարկում ծառացած խնդիրները, նա ասում է՝ ինչ պետք է անել, այլ ոչ թե բոլորը սրիկա են: Հետաքրքիր է՝ եթե համեմատենք այսօրվա Լեւոն Տեր-Պետրոսյանին տարիներ առաջվա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, նա այսօր արդեն չի խոսում իշխանությունների մասին, որոնք ամեն ինչ վատ են արել: Ինչո՞ւ, որովհետեւ մի քանի տարի առաջ նա իր առջեւ այլ խնդիր էր դրել՝ համակարգը փոխելն ու իշխանությանը գալն էր նրա խնդիրը, իսկ եթե այդպիսի խնդիր ես քո առջեւ դրել, պետք է իշխանություններին մեղադրես բոլոր մեղքերի մեջ, նման խնդիր ՀԱԿ-ն իր առջեւ հիմա չի դրել»:

Ըստ քաղաքագետի, եթե չես ուզում քանդել համակարգը, այլ ուզում ես ներմուծվել այդ համակարգում, պետք է որոշ կանոններով խաղալ, ինչն էլ անում է առաջին նախագահը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031