Լրահոս
Օրվա լրահոսը

«էս ի՞նչ եք անում, ժողովրդին դնում եք էշի տե՞ղ, իմ ազգի հերոսին՝ Սամվել Բաբայանի՞ն եք հետապնդում». Գուրգեն Եղիազարյան

Մարտ 24,2017 13:32

«Եթե նույնիսկ Սամվել Բաբայանը «Իգլա» է բերել, եթե նույնիսկ խոսացել է մեկի հետ, բարեհաջող ձայնագրել եք, ապա դա հիմք չէ, որովհետեւ ձեր իշխանությունը տմարդի մարդասպանին երկու օր հետո բաց է թողնում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նա դիմելով իշխանություններին՝ ասաց՝ «Դուք Վահան Շիրխանյանին «Հաց բերողի» օրն եք գցելու»: Նաեւ քննադատեց արդարադատության նախարարին՝ նրան անվանելով «սառցե դիցուհի»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, եթե զենքի մեկ միլիմետրանոց մաս էլ բացակայի՝ դա դեռ զենք չի, հետեւաբար «Իգլայի» խողովակ հայտնաբերելու դեպքում ձերբակալությունը անհասկանալի է. «Առաջին անգամ եմ տեսնում, որ օպերատիվ աշխատանքը համեմում են լրատվությամբ, մի օր առաջ նախապես ասում են՝ հեսա պիտի վերցնեն Սամվելին, պարզվում է՝ վերցնում են, «Իգլայի» պատմություն կա: Ժողովրդին դնում եք էշի տե՞ղ, էս ի՞նչ եք անում, իմ ազգի հերոսին՝ Սամվել Բաբայանի՞ն եք հետապնդում, կալանքը նախապես պատրաստո՞ւմ եք, ազգային հերոսի հետեւի՞ց եք ընկել»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Ազատ Արշակյանին դիտարկմամբ՝ շատ հնարավոր է, որ Սամվել Բաբայանն ուզում էր ապօրինի շրջանառությունից հանել այդ զենքը. «Շատ քչերը նրա կալիբրը ունեն: Զինվորական այդ կալիբրի հայ տղամարդիկ քիչ կան»: Նա ասաց, որ նախ Բաբայանը ասել է՝ «Իգլայի» հետ կապ չունեմ, բայց եթե բերել էլ է՝ շատ լավ է արել, ասել են ապօրինի կա, ասել է՝ բերեք, օրինականացնենք:

Ըստ Ազատ Արշակյանի, իշխանությունները ջղաձգումների մեջ են եւ իրենց դաշինքին մեծ վնաս հասցրեցին՝ Սամվել Բաբայանին գծից հանելով:

Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ ինչ արեցին Հովիկ Աբրահամյանի գլխին, ինչ արեցին Գագիկ Ծառուկյանի գլխին, նույնը սարքելու են Կարեն Կարապետյանի գլխին:

Ազատ Արշակյանը հայտարարեց. «Կռվողներին հանում են , որ հող հանձնողները մնան: Մենք թույլ չենք տա Ղարաբաղը հանձնել, փոխզիջո՛ւմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031