Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որ ասում են՝ Տեր-Պետրոսյանը հողերը հանձնում է։ Պետք է հարցնել՝ ինչպե՞ս է հանձնում, ի՞նչ մեխանիզմով. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 24,2017 12:48

Չենք քննարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի բովանդակությունը։ Կարելի է համաձայնել կամ՝ չհամաձայնել նրա մոտեցումներին, բայց որ մարդուն վերագրում են գերբնական հատկանիշներ, չգիտես էլ, թե ինչ ասես։ Չի կարող Լեւոն Տեր-Պետրոսյանը լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ լծակներ, լիազորություններ։ Նա կարող է խորհուրդներ տալ, տեսակետ հայտնել, օգնել՝ իր հնարավորությունների սահմաններում, հուշել, բայց լուծողը կամ՝ չլուծողը Սերժ Սարգսյանն է։ Կամ՝ այս նոր սահմանադրությամբ, իբր խորհրդարանը։

Որ ասում են՝ Տեր-Պետրոսյանը հողերը հանձնում է։ Պետք է հարցնել՝ ինչպե՞ս է հանձնում, ի՞նչ մեխանիզմով, եթե իշխանություն չունի։ Եթե այս հարցադրումներին հիմնավոր, փաստարկված պատասխան լինի, ապա դա մեզ շատ կուրախացնի, որովհետեւ եթե հնարավոր է առանց իշխանություն ունենալու հողեր հանձնել, ապա նույն կերպ էլ հնարավոր է առանց իշխանության հողեր գրավել։

Այդ նույն սկզբունքով՝ առանց Սերժ Սարգսյանին բանի տեղ դնելու, առանց հաշվի առնելու որեւէ իշխանություն, գնանք Բաքու հասնենք, մեր սուրը փառքով պատյանը դնենք, վերադառնանք։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031