Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն առաջինը բացառել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքը. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 24,2017 12:33

«Ելք» դաշինքի առաջնորդները զբաղված են բացահայտ ստախոսությամբ, փորձով թյուրիմացության մեջ գցել մարդկանց։ Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե «Ելք»-ը միակ ուժն է, որ բացառում է կոալիցիան ՀՀԿ-ի հետ»։ Իրականում, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն առաջինը բացառել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենեւին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետեւողական քննադատն ու այսուհետեւ էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակցության ձեւավորած որեւէ կոալիցիայի։ Գաղափարական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլորովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հարաբերությունները, իշխանություն-ընդդիմություն ձեւաչափից այն կողմ չեն կարող անցնել»։

Երեկ էլ նույն բանը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է ասել։ Ավելին, իշխանությունների հետ դաշինք կազմելը բացառել են նաեւ ՕՐՕ եւ Ծառուկյան դաշինքների անդամները։ Իսկ ահա Էդմոն Մարուքյանը պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես կողմ է քվեարկել իշխող ՀՀԿ-ի ներկայացրած կառավարությունների ծրագրերին ու բյուջեներին։ Ավելին, այսօրվա իր դաշինքային գործընկերներից Նիկոլ Փաշինյանի հետ հեռակա բանավեճում ասել էր՝ «Երբեւէ լսել ե՞ք, որ ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ»։ Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031