Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» նյարդերը վերջին շրջանում կարծես թե տեղի են տալիս. «Իրատես»

Մարտ 24,2017 12:26

Հետաքրքիր է, որ պայմանավորվածությունների շրջանակներում «Ծառուկյան» դաշինքն ուղղակիորեն չի կարողանում խոսել ՀՀԿ-ի դեմ, ուստի փորձում են դա անել ուրիշների ռեսուրսներով։ Մասնավորապես, մամուլում և փորձագիտական շրջանակներում ենթադրություն հնչեց, որ հակաՀՀԿական կրակոցները արձակվում են «Ելքի» միջոցով, ընդ որում՝ թիրախավորված է անձամբ վարչապետը։ Հասկանալի է՝ քանի որ Կարեն Կարապետյանի վարկանիշը բարձր է, և ընտրությունների տրամաբանությունն էլ վարչապետի ընտրության համատեքստում է, ուստի նույն «Ծառուկյան» դաշինքին էլ է ձեռնտու, որ Կարեն Կարապետյանը լինի մշտական քննադատության առարկա։ Եվ քննադատողի գործառույթն ավելի շատ «Ելք» դաշինքն է ստանձնել։ Փաստորեն, կատարվել է դերերի որոշակի բաժանում։ Դա քաղաքակա՞ն համաձայնություն է, թե՞ բիզնես գործարք, ապագայում կյանքը ցույց կտա։

Հանդիպումներում, ելույթներում նկատելի է, որ «Ելքի» նյարդերը վերջին շրջանում կարծես թե տեղի են տալիս։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն անգամ հանրությանն է մեղադրում իրենց լուրջ աջակցություն չցուցաբերելու և իշխանությունների հետ գործարքի գնալու համար։ Վերջինիս ելույթներում ակնհայտ դժգոհությունները հանրության նկատմամբ ցույց են տալիս, որ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես ծրագրել էին։

Ընտրապայքարի մյուս դերակատարը՝ ՕՐՕ դաշինքը, հավանաբար այս ընթացքում հասկացել է, որ խորհրդարան մուտք գործելու հնարավորությունները շատ մշուշոտ են, և ձայները, որոնք ակնկալում էին ի սկզբանե, հիմնականում բաշխված են «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների, նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև։ Ուստի ՕՐՕ-ին այլ ելք չի մնում, եթե ոչ արմատական ընդդիմադիր կեցվածք ընդունելը, ժամանակ առ ժամանակ էլ իշխանության հետ բախումներ բեմականացնելը։ Ընդ որում՝ այդ բախումները շատ սազում են հենց այս դաշինքին, քանի որ վերջինիս կազմում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ստվերային դերակատարում ունի ուժային մեկ այլ գործիչ՝ Սամվել Բաբայանը։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031