Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության նախաձեռնությունները սկսել են արդյունք տալ. «Հայոց աշխարհ»

Մարտ 24,2017 12:22
dolar

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության նախաձեռնությունները սկսել են արդյունք տալ։ Ներդրումային ծրագրերը աստիճանաբար մեկնարկում են։

Վերջին ամիսներին կառավարությունը տարբեր ուղղություններով ակտիվ քայլեր է իրականացնում տնտեսության մեջ ներդրումային հոսքերը ավելացնելու նպատակով։ Դա օրինաչափ է, որովհետեւ առանց ներդրումների անհնարին է տնտեսական բարձր աճ ապահովելը։

Մանավանդ որ վերջին տարիներին օտարերկրյա կապիտալի հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ անշեղորեն կրճատվել են։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որ այլեւս հնարավորություն չեն ապահովում տնտեսության հեռանկարային զարգացման համար։ Օտարերկրյա ներդրումները կազմում են համախառն ներքին արդյունքի ընդամենը 1¬2 տոկոսը։

Չնայած դժվար է սպասել, որ կարճ ժամանակահատվածում կլինի ներդրումային բում, այնուհանդերձ այս ոլորտում ակտիվ տեղաշարժեր են կատարվում։

Օրերս դրվեց Երեւանի նոր ջերմակայանի կառուցման ծրագրի իրականացման հիմքը։ Խոսքը շոգեգազային ցիկլով աշխատող նոր բլոկի մասին է, որի ներդրումնային գինը հասնում է 285 մլն դոլարի։ Այն լինելու է բացառապես մասնավոր կապիտալի հաշվին։ Ծրագրի իրականացումը ստանձնել է իտալական հայտնի «Ռենկո» ընկերությունը։ Նոր կայանը պատրաստ կլինի 2019թ.։

Նախորդ օրը կազմակերպված հայ-էմիրաթական ներդրումային համաժողովը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է լուրջ ներդրումային ակնկալիքներ ունենալ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Համաժողովի շրջանակներում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ արեւային էներգետիկայի ոլորտում 100 մլն դոլարի ներդրումներ կատարելու վերաբերյալ։ Սպասվում է, որ այս ծրագրի շրջանակներում ֆինանսական առաջին հոսքերը շուտով կսկսվեն։

Ընդ որում՝ էմիրաթական կապիտալի հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ այդքանով չեն սահմանափակվում։ Ստորագրվել է հուշագիր նաեւ հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։

Ակնկալվում է, որ առաջիկայում կլինեն համագործակցության ծրագրեր նաեւ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության եւ մի շարք այլ հեռանկարային ոլորտներում։ Դրա համար փորձ է արվում ձեւավորել նաեւ գործունեության բարենպաստ միջավայր, որի հիմքերից մեկը անշուշտ կլինի Իրանի սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծումը։

ԱՏԳ կառուցման մեկնարկը նախատեսվում է առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Ազատ տնտեսական գոտին իսկապես կարող է դառնալ այն երկար սպասված հարթակը, որը լուրջ լիցքեր կհաղորդի Հայաստանում արտաքին կապիտալի հետաքրքրության ակտիվացմանը։

Մինչ այդ կառավարությունը փորձում է սեփական նախաձեռնությամբ ստեղծել հիմքեր՝ տնտեսության մեջ ներարկումներ կատարելու համար։

Մասնավորապես մեկնարկել է կառավարության խոստացած ներդրումային հիմնադրամների ձեւավորման գործընթացը։ Ինչպես հայտնի է, դրանք լինելու են այն կառույցները, որոնց միջոցով նախատեսվում է իրականացնել Հայաստանի տնտեսության համար առավել հեռանկարային եւ շահավետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը։

Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031