Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Եթե պետք է քննարկել, թե ինչ է օկուպացիան, ես պատրաստ եմ բանավիճելու ցանկացածի հետ և բացատրելու. «Իրատես»

Մարտ 24,2017 12:09

Ի՞նչ են մտածում Ղարաբաղում առաջին նախագահի առաջարկած տարբերակի վերաբերյալ։ «Իրատեսի» զրուցակիցը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է:

– Տեր-Պետրոսյանը չի ընդունում «ազատագրված տարածքներ» տերմինը, համարելով, որ միջազգային հանրության աչքում դրանք «օկուպացված», իսկ իր ձևակերպմամբ՝ Ղարաբաղի վերահսկողության տակ եղած տարածքներ են։

– Մեզ համար այդ տարածքներն ազատագրված են։ Եթե պետք է քննարկել, թե ինչ է օկուպացիան, ես պատրաստ եմ բանավիճելու ցանկացածի հետ և բացատրելու։ Դա նախօրոք ծրագրված քայլ է այս կամ այն տարածքը բռնակցելու, բնակչությանը ոչնչացնելու, տիրանալու նրա հարստությանը։ Մենք ի՞նչ է, նման քա՞յլ ենք կատարել։ Մենք ստիպված ազատագրել ենք մեր տարածքները։ Սա արդեն օկուպացիա չէ։ Օկուպանտը եղել է ֆաշիստական Գերմանիան, որ ժամանակին ծրագրել էր հրեաների, սլավոնների, հայերի, գնչուների ոչնչացումը։ Ու այդ ծրագիրն իրականացրել է։ Օկուպանտ է Թուրքիան, որ ցեղասպանություն է իրագործել։ Մենք օկուպանտ չենք, ու սա իմ կարծիքը չէ, փաստ է։

– Ըստ «Կոնգրես»-ՀԺԿ դաշինքի ղեկավարի, «հողերի վերադարձն» է ղարաբաղյան հարցի լուծման միակ տարբերակը։ Այդպե՞ս է։

– Եթե միակ տարբերակն է, մինչև հիմա ինչո՞ւ չէր լուծվում խնդիրը։

– Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ, պատճառը միջազգային հանրությունն է, միջնորդ երկրները, որոնք մինչ այս պահը շահագրգիռ չեն եղել, իսկ հիմա իրավիճակ է փոխվել, և ցանկանում են կարգավորել հիմնախնդիրը։

– Իսկ միջազգային հանրությունն ինչո՞ւ չէր ուզում, հետո էլ, վերևում արդեն նշեցի, այդ ո՞ր միջազգային հանրության մասին է խոսքը։ Ուրուգվայը, Լաոսը, Պարագվայը, Պակիստանը ևս միջազգային հանրություն են։ Այդ «ընտանիքի» մեջ մտնում է նաև Թուրքիան։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031