Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամ Բարրոն Ֆրանսիայում կայանալիք հայկական մրցանակաբաշխությանը կկատարի Կոմիտաս և Կաչչինի

Մարտ 24,2017 11:35

Փարիզի սրտում՝ Ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում մարտի 26-ին տեղի կունենա Armenian Europe Music Awards Paris 2017 երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության մասնակից, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրադարձության նախաձեռնողներն են Anna Karolina Production-ը, Chahbazian Groupe-ը, իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախագծի տնօրենը Արմեն Անդրյանն է: Հենց նրանց շնորհիվ է իրականություն դառնալու այս կարևոր նախաձեռնությունը: Մրցանակաբաշխության ընթացքում Ադամ Բարրոն կատարելու է Կոմիտասի «Կռունկը» և Կաչչինիի «Ավե Մարիան»:

Օպերային երգիչը Ֆրանսիայի սրտում կայանալիք այս միջոցառումը պատմական և կարևոր է համարում: «Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Հայաստանից ժամանած երաժիշտներ: Համերգը կհամախմբի Ֆրանսիայում և հարևան երկրներում ապրող բազմաթիվ հայերի, ինչպես նաև հայրենիքից ժամանած արտիստների»,-հավելեց նա:

Տեղեկացնենք, որ Ադամ Բարրոն 2013 թ. ապրիլի 13-ին Երևանում հայ երաժշտասերների դատին է հանձնել Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի «Լարինդա և Վանեսիո» կատակերգական օպերան, որն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Հավելենք նաև, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին ավելացել են ևս երկուսը՝ Իտալիայի և Իսպանիայի հեղինակավոր մրցույթներից:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031