Ռուսաստանի տարածքում դադարեցվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը՝ ծայրահեղական գործունեություն իրականացնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արդարադատության նախարարության հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ «Եհովայի վկաների Վարչական կենտրոն Ռուսաստանում» կրոնական կազմակերպությունը մտցրել են այն հանրային և կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը դադարեցվել է ծայրահեղական գործունեության պատճառով:
ՌԴ Գերագույն դատարանն այս հարցով վճիռ կկայացնի ապրիլի 5-ին: