ԱԺ պատգամավոր, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին հարցրինք՝ ինչպես եւ նախկինում, շատ է խոսվում որոշ թեկնածուների կողմից բաժանվող նախընտրական կաշառքի մասին:
Դժվար է պատկերացնել, որ «ժողովրդին ծառայելու» մղումով խորհրդարան մտնել ցանկացող թեկնածուները ծառայելու դիմաց նաեւ փող են բաժանում:
Միգուցե հարցը կոռեկտ չհնչի, բայց, այնուամենայնիվ, այդ անվրեպ աշխատող «նախընտրական տեխնոլոգիային» դիմելու ցանկություն Ձեզ մոտ չի՞ առաջանում: Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Ես հարգում եմ իմ եւ ընտրողներիս արժանապատվությունը:
Ընտրակաշառքը չարիք եմ համարում: Համաքաղաքացիներիս առաջարկում եմ մի պարզ հաշվարկ կատարել՝ շրջանառվող միջին ընտրակաշառքի գումարը բաժանել պատգամավորական գործունեության օրերին: Եվ կստացվի, որ ինչ-որ թեկնածուի 5 տարի խորհրդարանում լինելու համար այդ, այսպես կոչված, ընտրողը ստանում է օրը մոտ 7-8 դրամ: Իսկ 8-դրամանոց ինքնագնահատական ունեցողը, այդ կոպեկով արժանապատվությունը վաճառողը իմ ընտրողը չի»:
Կարդացեք նաև
«Առավոտ»
24,03.2017