Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն նոր հարցեր է առաջացնում. «Ժամանակ»

Մարտ 24,2017 11:23

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկություն է տարածել այն մասին, որ շարունակում են քննչական աշխատանքները Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրված «Իգլա» զենիթահրթիռային զինատեսակի գործի բոլոր մանրամասները պարզելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի իրավապահների հետ համատեղ միջոցառումներ են ձեռնարկվում զինատեսակը հայ-վրացական սահմանով անցկացնելու մասին տեղեկությունը ստուգելու համար: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ տեղեկությունը կարող է չհաստատվել, և ինչ է նշանակում արդեն դա: Դա նշանակելու է, որ «Իգլան» ներկրվել է այլ սահմանից, թե՞ «Իգլայի» ծագումն իրականում այսպես ասած հայաստանյան է և այն ամենևին մաքսանենգ չէ: Այս դեպքում իհարկե գործը կստանա բոլորովին այլ երանգ:

Բոլոր դեպքերում, հարցերը դեռ շատ են և թեև «Իգլայի» մասին հայտարարությունից հետո ԱԱԾ-ն ևս երկու հայտարարություն է տարածել գործի վերաբերյալ, ներառյալ՝ մարտի 22-ին Սամվել Բաբայանի ձերբակալությունը հաստատող հայտարարությունը, այնուհանդերձ, դրանցից ոչ մեկը ոչ մի հարցի դեռ պատասխան չի տվել և առաջացրել է հարցեր: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել է, որ քննում է «Իգլայի»՝ Վրաստանի տարածքով անցկացված լինելու հանգամանքը: Սամվել Բաբայանի փաստաբանը երեկ հայտարարել է, որ Բաբայանը կտրականապես մերժում է «Իգլան» ներկրողների հետ կապը:

ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ներկրումն իրականացրած անձինք հայտարարում են, թե Բաբայանն է պատվիրել ներկրել այդ զինատեսակը: Բաբայանի փաստաբանն ասում է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը ամբողջությամբ հերքում է կապը: Միաժամանակ, փաստաբանը երեկ հայտարարել է, որ Բաբայանը չի անում այլ հայտարարություն և գործը չի համարում քաղաքական հետապնդում, համենայնդեպս, դեռևս չի անում նման որևէ հայտարարություն և տալիս նման որևէ գնահատական: Դրա փոխարեն, ինչպես հայտնի է, տեղի ունեցածը, այսինքն՝ ՕՐՕ դաշինքը Բաբայանի ձերբակալումը քաղաքական հետապնդում է համարում, որին սատարում է Սամվել Բաբայանը: Այսպես, թե այնպես, հասկանալի է իհարկե, որ Բաբայանի ձերբակալումը հարված է դաշինքին, անկախ նրա մեղավորության կամ անմեղության, այսինքն՝ անկախ քաղաքական հետապնդում լինել չլինելու հանգամանքից:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031