Մենք խոտորեն դատապարտում ենք Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել
Բաբայանին ազատազրկելու իշխանությունների որոշումը։ Դա ցույց է տալիս, որ
մեր երկրում փորձ է արվում խեղդել պայքարի ոգին, ազատության ձգտումն ու
ընտրական իրավունքը։
Բաբայանը եղել է ու կա երիտասարդ սերնդի համար հայրենասեր և արժանապատիվ
քաղաքացի լինելու կենդանի օրինակ, և չի՛ կարելի թույլ տալ, որ նա գտնվի
անազատության մեջ։
Կարծում ենք, որ Արցախի հերոսի դեմ «կարված» շինծու գործը փուչիկի պես
կպայթի և բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան կտան իրենց արածների
համար։
Մենք՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության անդամներս՝ մեր
համակիրների ու անկուսակցական երիտասարդների հետ համատեղ պատրաստ ենք
քաղաքական բոլոր միջոցներով, այդ թվում՝ դասադուլներով ու նստացույցերով
պաշտպանել Սամվել Բաբայանի իրավունքները։
Կարդացեք նաև
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միություն