Շարժայում մեկնարկած շախմատի Maasters միջազգային մրցաշարի առաջին տուրը զարմանալի ստացվեց: Վիճակահանությամբ որոշված 115 զույգերից 34-ի հանդիպումը չկայացավ կողմերից մեկի չներկայանալու պատճառով: Ընդորում, վեց զույգ ընդհանրապես բացակայում էր:
Հայաստանի հինգ ներկայացուցիչներից եւ ոչ մեկին մեկնարկային տուրում հաղթել չհաջողվեց: Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը (նկարում) եւ Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի արեցին, իսկ Լիլիթ Գալոյանն ու Էդուարդ Հակոբյանը պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ shjchessmasters.com-ի