Որեւէ խնդիր չքաղաքականացնելու հորդորները, իմ կարծիքով, անիմաստ են: Այն, ինչ ես հիմա գրում եմ, քաղաքական է: Եթե ես գրեի որեւէ ֆիլմի կամ ցուցահանդեսի մասին, դա նույնպես քաղաքական կլիներ: Երբ «Սանիտեկի» աշխատակիցը փողոց է ավլում, դա նույնպես քաղաքականություն է: Երբ որեւէ «բոմժ» ապաստան է գտնում «Բարեկամության» հրապարակի էստակադայի տակ, դա դարձյալ քաղաքականություն է:
Առավել եւս՝ Արթուր Սարգսյանի մահը կապված է քաղաքականության՝ մեր դատական, իրավապահ, պատժիչ համակարգերի հետ: Մենք Հաց բերողի մասին ենք շատ խոսում, բայց մենք գիտե՞նք՝ քանի հիվանդ մարդ է հիմա գտնվում ազատազրկման վայրերում, եւ քանիսն են մահանում անմարդկային վերաբերմունքի եւ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու պատճառով: Խնդիրը, իհարկե, քաղաքական է:
Պարզ է, որ այդ խնդիրն ընդդիմադիր քաղաքական ուժերն օգտագործում են իրենց նախընտրական քարոզչության մեջ: Բայց այստեղ որեւէ զարմանալու, տարակուսելու կամ բարոյական խրատներ տալու պատճառ չկա: Իսկ Հիլարի Քլինթոնի դեմ չէի՞ն օգտագործում, որ նա անձնական հասցեից էր պաշտոնական մեյլեր ուղարկում: Ֆրանսուա Ֆիյոնի դեմ չի՞ օգտագործվում այն, որ նա ժամանակին, պատգամավոր լինելով, աշխատանքի էր ընդունել սեփական կնոջը: Ամեն մի քաղաքական ուժ օգտագործում է այն, ինչ իր ձեռքի տակ է ընկնում: Արթուր Սարգսյանի մահը ընդդիմության համար այս պահին լավ խաղաքարտ է: Թե որքան տաղանդավոր են մեր ընդդիմադիրներն այդ խաղաքարտն օգտագործում՝ այլ հարց է:
Թիրախները, կարծես թե, ճիշտ են ընտրված: Ուղղել քննադատութունը ՀՀԿ ցուցակի առաջին համարի դեմ (պաշտպանության նախարար), որը հրաժարվել էր Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում, եւ երրորդ համարի դեմ (արդարադատության նախարար), որը, քարոզիչների պնդմամբ, պետք է խոչընդոտեր քննիչի եւ դատավորի իսկապես ապօրինի եւ անմարդկային որոշմանը՝ Արթուրին երկրորդ անգամ կալանավորելու մասին: (Թե որքանով էին քննիչն ու դատավորը օրենքով «ենթարկվում» արդարադատության նախարարին` տվյալ դեպքում կարեւոր չէ): Արդյոք աշխատե՞ց քարոզչական այդ մեխանիզմը: Ֆեյսբուքի որոշակի սեգմենտի համար, անշուշտ, այո: Ազդե՞ց ընտրողների ընդհանուր տրամադրությունների վրա՝ չգիտեմ:
Կարդացեք նաև
Որքան անիմաստ են Հաց բերողի մահվան հետ կապված լալահառաչ քնարական զեղումները, նույնքան անիմաստ են նաեւ բողոքները, թե ինչ վատ մարդիկ են քաղաքական գործիչները, որ օգտագործում են մարդու մահն իրենց քարոզչության մեջ: Լավ մարդիկ քաղաքական գործիչ չեն դառնում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Լավ մարդիկ քաղաքական գործիչ չեն դառնում:” Շատ “նոր և խորը” միտք է: Ոչ մի տաքսի-վարորդ նման բան չէր ասել: Պարզ խորհուրդ: Վարչապետը, պաշպանության նախարարը, արդարադատության նախարարը և էլի մի շարք պետական այրեր աշխատանքային ժամերին զբաղված են ՀՀԿ “ընտրարշավ”-ով: Հարցրեք նրանց, բոլորն ե՞ն արձակուրդ ձևակերպել, թե պետական ռեսուրսի հաշվին, ստանալով աշխատավարձերը, օգտագործելով ամբողջ տեխնիկական ռեսուրսը զբաղված են ուրիշ գործերով: Հարցրեք նրանց, մյուս լրագրողներն էլ թող հարցնեն: Թե չէ կարելի է ասել` “դպրոցում վատ սովորողներն են դառնում լրագրող”:
ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29,
Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
“Լավ մարդիկ քաղաքական գործիչ չեն դառնում”, արտահայտությունը հիրավի հետաքրքիր ընհանրացում է: Քաղաքական ցանկացած գործիչ, եթե գոնե մեկ անգամ իրեն հայելու մեջ նայած լիներ լրջորեն և հարց տար իրեն, թե բացի հասարակ ժողովրդին գրգռելուց ու նյարդայնացնելուց, ուրիշ օգտակար գործ չի անում, լավագույն ուղիներ չի մատնանշում նրա կյանքը բարելավելու համար: Ինձ ընտրեք և ես այն ժամանակ կասեմ, թե ինչպես կբարելավեմ ձեր կյանքը: Եղբայր, հիմա ասա, որ չընտրվելուց հետո էլ մենք կարողանանք օգտագործել քո մտահղացումները: Առայժմ այսքանը, շատ բան կա ասելու հատկապես քսանհինգ տարի ամբիոններից բարբաջաող “քյարթուների” մասին, ովքեր կյանքում բացի խոսելուց ոչ մի օգտակար բան չտվեցին այս ժողովրդին:
Լավ քաղաքացու համար բանակում ծառայելը սուրբ գործ է, լավ մտավորականի համար պետության կառավարման համակարգում աշխատելը նույնպես սուրբ գործ է, իսկ պետությունը կարելի է կառավարել, երբ դառնում ես պատգամավոր կամ նախագահ, իսկ դրա համար էլ պետք է քաղաքական գործիչ լինել, դրա համար էլ միայն վատ մտավորականներն են, որ պետության կառավարման համակարգում չեն ուզում աշխատել:
Համաձայն եմ, որ լավ մարդիկ քաղաքական գործիչ չեն դառնում:
«Отличие государственного деятеля от политика в том, что политик ориентируется на следующие выборы, а государственный деятель — на следующее поколение.»
У. Черчилль
Իսկապես, ամեն ինչ քաղաքական է, դաժան պանիր ծախողը , կամ հավ տանող բերողը. Միայն կա մի պայման դրա համար. Պետք է այդ ամենը կատարվի «քաղաքում»,այլ ոչ գյուղում թե չե կլինի գյուղական. Կարծում եմ կատակս տեղին էր.Ամեն ինչ դնելով մի կաթսայում , քաղաքական բառի իմաստը կորում է.
Հիմա այն ժամանակներն են,երբ ,,հինգ հոգով վեց երգ ենք երգում,,
Իսկ կարելի չէ՞ նիւթ մը «քաղաքականացնել», առանց սուտ խօսելու – այդ ալ ամենակոպիտ կերպով – : (Խօսքս անշուշտ կապ չունի Խմբագրին հետ, այլ բառին նախնական, արհեստավարժ իմաստով՝ քաղաքականութեամբ զբաղուող անձերի մասին) :
Այսինքն, քաղաքական գործիչ մը հարկադրուա՞ծ է տարրական իրողութիւններ ծածկելու, չնշելու, զանոնք դիտմամբ թաքցնելու, մինչեւ իսկ առարկայական տուեալների ուղղակի հակառակը սպրդեցնելու, իր խօսքերուն մէջ:
Խնդիրը նիւթ մը քաղաքականացնելը չէ, այլ՝ խաբելը: Սակայն հասկնալի է որ շատեր չեն դիմանար այդ փորձութեան, քանզի միշտ ել շատ հեշտօրէն խաբուող հանրութեան հատուած մը կայ, իրենց լսող:
Իսկ այն ինչ վերաբերում է լրատւութեան, բացառապէս լրատուական մակարդակի վրայ, նորմա՞լ է որ – սկսեալ այս թերթից իսկ – Արթուր Սարգսյանի մահուան մասին բիւրաւոր յօդուածներից որեւէ մէկին մէջ, ոչ մէկ եւ նուազագոյն նշում իսկ չկայ, թէ ինչ էին պաշտօնապէս անոր վերագրուած հանցագործական նկատողութիւնները:
cf. https://www.aravot.am/2016/09/19/736960/
(4րդ պարբերութիւն; հրատարակուած, վեց ամիս առաջ…
սակայն բնաւ երբեք չնշուած, անձի մահին վերաբերող որեւէ յօդուածի մէջ… ուր միայն խօսւում է անոր ճաշ տանելուն եւ մի քանի ցուցարարների «զինք սպանեցի՜՜՜ն» աղիողորմ կանչերի մասին)
Անցած մի քանի օրերին այս նիւթի մասին յօդուածները կարդացողը, որ բան չգիտէր կամ քիչ բան գիտէր այս նիւթի մասին, կարող է հասկանալ թէ՝ այդ մարդը, անհերքելիօրէ՛ն, առանց ո՛չ մի այլ կարելի կամ հնարաւոր իրողական տարբերակի, միմիայն ճաշ տարած է, եւ հենց այդ պատճառով իսկ, իրավապահ մարմինները ինչ-որ մի կերպ զինք սպանած են:
Արդեօք, ինչպէս որ կայ քրէական անմեղութեան կանխավարկած ի նպաստ ամբաստանեալին, անոր դիմաց, լրագրողական մակարդակի վրայ իսկ՝ կայ հաստատ սուտի՞ կանխավարկած, Պետութեան կողմէ որեւէ արտայայտութեան վերաբերեալ… Այ՞ս է տեղեկատւութեան արդի ըմբռնողութիւնը…
Նոյնպէս, յօդուածների ճնշիչ մեծամասնութեան մէջ, բնաւ չէ նշուած՝ արդէն իսկ հիւանդ վիճակում, ինքնասպանութեան համազօր երկարատեւ հացաթուլը, յետոյ ըստ բժիշկների, իրենց խորհուրդին դէմ խնամք մերժելը եւ հապճեպ կերպով հիւանդանոցից դուրս ելլելը…
Տեղեկութիւնները տուէք, ընթերցողը թող որոշէ թէ որուն կամ ինչի՞ կը հաւատայ, կ’ուզէ հաւատալ…
Այս յատուկ պարագային, տեղեկատուական տարրերի զգուշաւոր «զտումի» պատճառը հաւանաբար այն չէ թէ լրագրողները վճռած են չեղեալ նկատել իրավապահ մարմինների յայտարարութիւնը եւ մահուան առնչուող վերոյիշեալ այդ բոլոր այլ տուեալները, այլ պարզապէս նախընտրում են զանոնք նշել, որպէսզի յանկարծ իրենց դէմ չզայրանայ ու չլարուի հանրութեան այդ հատուածը որ նորէն ծայրագոյն կիրքերով «շիկացած» է/էր, այս առիթով եւս:
Ի դէպ, ո՞ւր անհետացան նորէն, այդ եռանդուն ցուցարարները.. Գոնէ մինչեւ մարդուն քառացունք շարունակէին իրենց յուզումնալից իրարանցումը… Այդքանի՞ն ալ արժանի չէ Երկնային Հերոսը, Հայութեան Վեհագոյն Մարմնաւորումը, Սուրբը…
«նախընտրում են զանոնք չ նշել», գրել կ’ուզէի անշուշտ
“Ինձ ընտրեք և ես այն ժամանակ կասեմ, թե ինչպես կբարելավեմ ձեր կյանքը: Եղբայր,
հիմա ասա, որ չընտրվելուց հետո էլ մենք կարողանանք օգտագործել քո մտահղացումները”
Սամուէլը շատ իրաւացի է – Ինչու՞ ընտրուելուն կը կապէ իր բարեգործութիւնը -եթէ մարդ իսկապէս անկեղծ հայրենասէր է առանց ընտրուելու աւելի ազատ կ՝ըլլայ օգնելու ժողովուրդին: