Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԸ որոշումը քվեաթերթիկի առաջին էջի մասին

Մարտ 23,2017 23:55

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ)  հասարակական կազմակերպությունից տեղեկացանք, որ Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 70 որոշման համաձայն, քվեաթերթիկի առաջին էջում կուսակցության/դաշինքի առաջին երեք թեկնածուների տվյալների մոտ միատեսակ (V) նշումը քվեաթերթիկի անվավերություն չի առաջացնում:

Նշված որոշմամբ հստակեցվել են օրենսգրքում կիրառվող «գրառում» և «նշում» եզրույթները, ինչպես նաև քվեաթերթիկի առաջին էջում նշում կատարելու հետևանքները։

Քվեաթերթիկի առաջին էջում միատեսակ (V) նշումը չի կարող գնահատվել որպես ավելորդ գրառում և չի կարող հանգեցնել քվեաթերթիկի անվավերության, եթե  այն կատարվել  է ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների տվյալների մոտ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031