Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքն արմատական ընդդիմություն չէ». Էդուարդ Շարմազանով

Մարտ 23,2017 22:33

«Հետընտրական զարգացումների հարց չի քննարկել, այդ թվում, նաև «Ծառուկյան» դաշինքի»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, ի պատասխան լրագրողների հարցի`հնարավո՞ր է հետընտրական շրջանում ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմեն, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Առհասարակ, նա չի կարծում, որ «Ծառուկյան» դաշինքն արմատական ընդդիմություն է. «Շատ քաղաքացիներ, ինչու չէ, նաև դաշինքում ընդգրկված քաղաքական գործիչներ, որոնք այդքան էլ քիչ չեն, հենց իրենք «Ծառուկյան» դաշինքին ընդդիմադիր չեն համարում»:

Հնարավոր դաշինքների հարցը ՀՀԿ-ում կքննարկեն ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներից հետո. «Ընտրություններից հետո մենք կֆիքսենք` ո՞ր ուժերն են իրավունք ձեռք բերել` ունենալ  խմբակցություններ նոր խորհրդարանում, և կա՞ ուժ, որը կարող է միայնակ  կազմել կառավարություն: Կոալիցիաները ինքնանպատակ չեն լինելու։ Դրանց հիմքը լինելու է ընդհանուր ծրագրային տեսլականը։ ՀՀԿ-ն առանց գաղափարական հիմքի որևէ ուժի հետ չի պատրաստվում կոալիցիաներ կազմել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031