«Ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, որպեսզի իմ գնահատականը միջամտություն չդիտվի։ Համոզված եմ, որ ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի քաղաքացիներին ու փաստաբանին գործի մասին», – ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ընդդիմադիրները մեղադրանքի սլաքն ուղղում են իշխանության կողմը, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Նախ, ընդդիմադիրները չէ, ընդդիմության մի փոքր հատվածը։ Եվ, սա լավագույն ճանապարհը չէ, որ յուրաքանչյուր ձերբակալություն, իրավական գործընթաց փորձեն քաղաքականացնել սեփական՝ առանց այդ էլ շատ ցածր վարկանիշը ավելացնելու համար։ Քաղաքական որևէ շահարկում անթույլատրելի է։ Այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները, ամեն ինչ լինելու օրենքով սահմանված կարգով»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ