ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քվեաթերթիկների նմուշները: Նիստում սահմանվել է նաև Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 23-ին` ժամը 19.30-ից <<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, այցելուները կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին:
Արտահերթ նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 12 տեղամասերում քվեարկության սկիզբը:
Հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2017 թվականի մարտի 24-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2017 թվականի մարտի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Կարդացեք նաև
Այսօր` մարտի 23-ին, ավարտվել է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Սահմանված ժամկետում որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ դաշինքի անդամ կուսակցության կողմից չի ներկայացվել ինքնաբացարկի դիմում:
Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 52-ը:
ԿԸՀ մամուլի ծառայություն
Տեղեկատվություն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ինքնաբացարկների վերաբերյալ | ||
Ինքնաբացարկ | որից՝ տարածքային ցուցակներից | |
«ԵԼՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 7 | 7 |
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 1 | 1 |
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 15 | 5 |
«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 1 | 0 |
ԿՈՆԳՐԵՍ – ՀԺԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 7 | 7 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 1 | 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 10 | 8 |
«ՕՀԱՆՅԱՆ-ՐԱՖՖԻ-ՕՍԿԱՆՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 10 | 7 |
Ընդամենը | 52 | 36 |