«Ճիշտն ասած` հիմա ժամանակը չէ»,-քիչ առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես պատասխանեց լրագրողների` Սամվել Բաբայանի ձերբակալության մասին հարցին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում նախընտրական հանդիպումից հետո:
Լրագրողների այն հարցին` համամի՞տ է կարծիքներին, որ Սամվել Բաբայանը քաղաքական ճնշման է ենթարկվում, պարոն Կարապետյանն ի պատասխան հորդորեց սպասել իրավապահների գնահատականին:
Երբ հիշեցրին, թե ընդդիմադիր ուժերն իշխանությանն են մեղադրում այդ ձերբակալության կազմակերպման հարցում, պարոն Կարապետյանն արձագանքեց. «Դե սպասեք թող իրավապահները պատասխանեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ