Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին. Պատասխանատվություն է, որ պետք չէ թողնել ապագա սերնդին. (Տեսանյութ)

Մարտ 23,2017 20:50

«Մենք պնդում ենք, որ խնդիրը պետք է լուծվի փաթեթային սկզբունքով, որտեղ հակամարտության բոլոր հետեւանքները կդիտարկվեն եւ կճանաչվեն դրա պատճառների հետ միասին, իսկ պատճառը՝ Արցախի կարգավիճակի հարցն է»,- մարտի 23-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ երբ ասում են, թե քաղաքական ուժերը պատկերացումներ չունեն հիմնախնդրի մասին, կա՛մ չեն կարդացել իրենց ծրագիրը, կա՛մ կարդացել են, բայց չեն հասկացել. «Մեր ծրագրի առնվազն 30 կետ ուղղակիորեն վերաբերվում է Ադրբեջանին զսպելուն, հարեւանների հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելուն: Մեզ համար սա պատասխանատվություն է, սա բեռ է, որ պետք չէ թողնել ապագա սերնդին»:

Դաշինքի ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը հավելեց. «Մենք ասում ենք՝  ինչի դիմաց ինչ եք զիջում: Այսինքն՝ այն տարբերակը, որի մասին այսօր խոսում է Ադրբեջանը՝ խաղաղության դիմաց տարածքների հանձնում, դա ուղղակի նոր պատերազմի սկիզբ է: Դիրքերդ զիջում ես, հետ ես քաշվում եւ ապավինում մի երկրի, որը քաղաքական միջազգային հարթակում ճամարտակելուց բացի մինչեւ հիմա այլ գործընթաց չի արել: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ինքը որպես պետություն բանակցություններին մասնակցում է ուղղակի մասնակցելու համար, այսինքն՝ իմիտացիա է անում, եւ մեկ անգամ չէ, որ իրենց առաջին դեմքի մակարդակով հայտարարել են, որ իրենց համար առոչինչ է: Ո՞ւմ է պետք բանակցություն այսօր, ուզում եմ հասկանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031