Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Գրանդ Քենդի» ընկերության զարգացման ծրագրերին

Մարտ 23,2017 20:30

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին: Վարչապետին են ներկայացվել ընկերության հիմնական ցուցանիշները և առաջիկա ծրագրերը:

Նշվել է, որ 2016 թվականին իրացումից հասույթը կազմել է 23 մլրդ. դրամ, արտահանվել է 1430 տոննա հրուշակեղեն, իսկ նախորդ տարի իրականացվել է 9 մլն դոլարի ներդրում: «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ երեք հազար է, իսկ սեզոնային աշխատանքները սկսելու պարագայում աշխատատեղերի թիվն ավելանում է: Միջին ամսական աշխատավարձը կազմում է 160 հազար դրամ: Ընկերության աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:

Վարչապետին տեղեկացրել են, որ այս տարի «Գրանդ Քենդի»-ն կանխատեսում է ունենալ 100 տոկոսանոց արտահանման աճ և նախատեսում է հիմնել նոր ընկերություն՝ վերազգային մակարդակում գործունեություն ծավալելու նպատակով:

Կառավարության ղեկավարը կարևորել է նման խոշոր ձեռնարկությունների շարունակական զարգացումը, արտադրական ու արտահանման ծավալների հետևողական աճը և հաջողություն մաղթել ընկերությանը` հետագա ծրագրերի իրագործման ընթացքում:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031