Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․«Պռոստը թասիբի պիտի ընկնենք, ինչի՞ վրացին, սինգապուրցին կարա, մենք՝ չէ»

Մարտ 23,2017 20:20

Շիրակի մարզի գյուղերը շրջելիս վարչապետ Կարեն Կարապետյանը զերծ էր մնում խոստումներից, գյուղացիների բարձրաձայնած տարբեր խնդիրներին, օրինակ՝ գազամատակարարումից զրկված լինելուց, գյուղմթերքի համար սպառման շուկա չունենալուն արձագանքում էր ընդամենը նշելով, որ եթե իր քաղաքական ուժը շարունակի պաշտոնավարել, 5 տարի շարունակի քրտնաջան աշխատանք կկատարի երկրի վիճակը բարելավելու համար։

Նա Ազատան գյուղում ասաց․«Կարող է մի քիչ անհամեստ հնչի, բայց ես իրականում վատ կառավարիչ չեմ, ես ուրիշ տարբերակ ուղղակի  չգիտեմ, ուրիշ տարբերակ գոյություն չունի, եթե մեզանից յուրաքանչյուրը տեր չկանգնի իրա տանը, իրա համայնքի զարգացմանը մի մասնակցություն ունենա․․․ Եթե մեզանից յուրաքանաչյուրը որոշի, որ մի հատ Ռոբին Հուդ  է գալու, չորս տարին մեկ, բռնենք, խեղդենք իրեն, ինչ կարանք պոկել, սպասենք չորս տարին մեկ ով է գալու, մի բան էլ պոկենք, առաջ չենք գնալու։ Զարգացման ուրիշ տարբերակ գոյություն չունի, եթե կա, ինձ ասեք։ Մենք նեղված ենք․ սոցիալ-տնտեսական վիճակը էնքան լավ չէ, բազմաթիվ խնդիրներ ունենք, անարդարության խնդիրներ, վերջը, չթվարկեմ․․․

Բայց ես այստեղ իրականում պնդում եմ՝ բոլոր մնացած երկրները, որոնք  վերջին 20-30 տարվա մեջ արագ փոփոխություն են անում, ոչ մի բանով մեզանից լավը չեն։ Եվ ես յուրաքանչյուրիս ուզում եմ թասիբի գցել, ինչի՞ նրանք կարան, մենք չենք կարա, ինչի՞ վրացին կարա, մենք չենք կարա, ինչի՞ սինգապուրցին կարա, մենք չենք կարա։

Ավելին, որոշակի  մարդկանց հետ ես շփվել եմ, ծանոթ եմ, բազմաթիվ  ընկերներ ունեմ, որ զրոյից  մեծ բիզնես են սարքել, պռոստը պիտի թասիբի ընկնենք, ելնենք թևերներս քշտենք, մեր տունը սարքենք, սարքելու համար պիտի բնութագրենք ինչ ունենք, ուր կարանք շարժվենք։ Ոտքներս պիտի գցենք համաչափ․ շատ գցենք, կարող է ծիծաղելի վիճակի մեջ հայտնվենք, քիչ գցենք, տեմպից հետ ենք ընկնելու, շատ իրատեսական պիտի գնահատենք՝ որտեղ ենք, ուր ենք գնալու։ Իմ պատկերացմամբ սա է միակ ճանապարհը, որը կյանքի որակը կփոխի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. S. says:

    գործ էրա, սաղ օրը կսես պետք ըսիգ էնենք, ընիգ էնենք, սաղ օրը կդժգոհեք կոռուպցիայից, վատ աշխատող մարդկանցից, պետական աշխատողների շատությունից, հըլը որ հեչ բանիմ դեմը չեք առե, ինչխոր կա, սաղ հնի պես է, գողը կգողնա, խոսացողը կխոսա, խոմ մենակ մոդա ցուց տալով չէ, այ ախպեր ջան, քանի կաշառակեր ես հանել? ըդից պետք է սկսել, թե չէ դուխերդ տեղը, բան-ման, ստից , գործից թռնելու բաներ են: Ախպերս, գալուդ օրվանից ինչ է փոխվել? ինչ եկել ես , կսես՝աշխատավարձ չենք կռնա բարձրցնել, թոշակի բարձրցնելու հույս չունենաք, ըբը ինչից հույս ունենանք? էդքաաաան որ կխոսաս, կհանձնարարես, կսես խիստ էղեք, չիդեմ ողնաշարը ջարդեք էդ սիստեմի,ինչ էրիք, բանըմ էղավ? դպրոցի տնօրենների կնկտանց , զոքանչներին, ամուսիններին օր գուզեիր հանել դպրոցներից , հանիր? քանի հոգու մաքրիք, հանեցիք? էէէէ, ախպեր ջան, քեզի նման սիրուն խոսողներ շատ էգան ու գնացին, բայց գործ չէրին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031