Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան

Մարտ 23,2017 19:45

Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորությունը բարձրացնելու նպատակով, «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել են  «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան։ Հանրությանն այն հասանելի է https://transparency.am/hy/elections/falsifiers կայքէջում և  ներառում է  2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության մեջ ներգրավված   72 անձանց  և  նրանց կատարած ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն։

Ընտրակեղծարարների ցուցակը ներառում է ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, ինչպես նաև կողմնակի անձանց։ Ընտրակեղծարարների պատը պարունակում է  ընտրակեղծարարների վերաբերյալ հետևյալ տվյալները՝ մասնագիտությունը,  աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, լուսանկարը,  ընտրատեղամասը, որտեղ կատարվել է խախտումը, ընտրախախտման նկարագրությունը, խախտման փաստով բողոքարկումը կամ քրեական գործի հարուցումը և ընթացքը՝ փաստարկված համապատասխան  տեսանյութերով կամ լուսանկարներով:  Այնտեղ օգտագործվել են  ինչպես «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների արձանագրած, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանված ընտրախախտումների դեպքերը և դրանց վերաբերյալ  իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական տվյալները։

Հիմնվելով մեր կատարած հետազոտության տվյալների վրա՝

  • հորդորում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` հիմք ընդունել ընտրակեղծարարների ներկայացված ցուցակը՝ բացառելու նրանց ներգրավումն ընտրական հանձնաժողովների կազմում և ընտրությունների հետ կապված որևիցե այլ դերակատարումը,
  • առաջարկում ենք լրատվամիջոցներին, դիտորդության մեջ ներգրավված կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր ընտրողներին օգտագործել սույն տվյալների շտեմարանը ապրիլի 2-ի Ազգային ժողովի, ինչպես նաև հետագա ընտրությունների ընթացքում՝ բացահայտելու հիշյալ ընտրակեղծարարներին և պաշտպանելու ընտրական գործընթացները,
  • դիմում ենք ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներին և կազմակերպություններին, որոնք աջակցում են հետամուտ լինել Հայաստանում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ապահովելու գործին, հաշվի առնել «Ընտրակեղծարարների պատ»-ին գտնվող անձանց տվյալները՝ բացառելու նրանց որևէ ֆինանսավորման տրամադրումը, ինչպես նաև քննարկել այլ պատժամիջոցների կիրառումը:

 

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հաղորդակցության ու ջատագովության համակարգող Հայկակ Արշամյանին՝ 091439050 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031