Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվել է դրամաշնորհի համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև

Մարտ 23,2017 19:35

Մարտի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների միջև: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (Համաշխարհային բանկ) միջև ստորագրվել է 1,800,000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը:

Դրամաշնորհային միջոցները տրամադրվել են որպես դոնոր հանդես եկող Ճապոնիայի կողմից «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման հատուկ հիմնադրամ» հավատարմագրային հիմնադրամի շրջանակներում: Նշյալ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Համաշխարհային բանկի կողմից՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:

Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման կարողությունները և համակարգերը՝ վերջինիս հնարավորություն տալով իրականացնել փաստերի վրա հիմնված գյուղատնտեսական քաղաքականության վերլուծություններ և ձևակերպում:

Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչներից՝ «Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման վերլուծության և ձևավորման համար կարողությունների զարգացում» և «Ծրագրի կառավարում և վարչարարություն, մոնիտորինգ, գնահատում և գիտելիքների տարածում»:

Նախարար Արամյանը իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի հետ համագործակցության համար:

«Ստորագրեցինք համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ. 1.8 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ, որը տրվելու է Հայաստանի Հանրապետությանը Համաշխարհային բանկի կողմից: Հիմնականում դրամաշնորհը ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և, ամենակարևորը, գյուղատնտեսության նախարարության կարողությունների զարգացմանը», – նշել է Վարդան Արամյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի երկար տարիների համագործակցության պատմություն Համաշխարհային բանկի խմբի հետ: Մենք միասին աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում ավելի քան երկու տասնամյակ: Այսօր ստորագրվեց մի շատ կարևոր դրամաշնորհի համաձայնագիր, որը, վստահ ենք, մեծապես կաջակցի գյուղատնտեսական ոլորտում խնդիրների հաղթահարմանը», – ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031