«Հոդված 3» ակումբը մարտի 23-ին հանրային քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին «Ազատ դեմոկրատներ» դաշինքի առաջին երեք համարները՝ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը եւ Ստյոպա Սաֆարյանը:
Քննարկման ընթացքում Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ աշխարհը զարգանում է ժամերով, իսկ Հայաստանը սրընթաց գահավիժում է ժամերով. «Մենք ժամանակ չունենք: Աշխարհում նոր բան պետք չէ անել այս վիճակը բարելավելու համար: Հայաստանում ներդրումներ բերելու համար միայն 2-3 օրենքով կարելի է այս խնդիրը լուծել: Հայաստանում պետք է գործի հստակ ներդրումների երաշխավորող հիմնադրամ: Ես հեռու եմ այն մտքից, որ մեր հայրենակիցները, որոնք դրսում են ապրում, նրանք ստիպված միայն հայ լինելու համար Հայաստանում պետք է ներդրումներ անեն, նման բան չկա»:
Ստյոպա Սաֆարյանն էլ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ասաց. «ԵՏՄ-ից դուրս գալը կապրիզ չէ, ԵՏՄ-ից դուրս գալը նախասիրության խնդիր չէ: Նախ, պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը, որովհետեւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու համար պետությունը պետք է ազատության աստիճան ունենա: Մենք տնտեսության ոլորտում բազմաթիվ իրավունքներ փոխանցել ենք Եվրասիական տնտեսական միությանը, եւ պարոն Բագրատյանը արդեն քանիցս նշել է՝ մենք դեռեւս շատ ավելի բարդ իրավիճակի կբախվենք՝ նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո:
Ինչեւէ, եթե մեր արտաքին քաղաքականության ծրագրում դրված է՝ Հայաստան-Իրան, Պարսից ծոց-Սեւ ծով հաղորդակցային միջանցքի եւ այլ խնդիրները, այս հարցերում, այս խոշորագույն աշխարհաքաղաքական նախագծերում բաղկացուցիչ օղակ դառնալու համար Հայաստանին պետք է ինքնիշխանության աստիճան: Ինչը կարող ենք ունենալ միայն ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ