Սույն թվականի մարտի 22-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
Վերլուծելով վերջին ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական զարգացումները՝ հանգում ենք այն եզրակացության, որ գործող վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական նախաձեռնությամբ կամ պարտադրված, պատրաստվում է գնալ Արցախի հարցում վտանգավոր զիջումների: Հետևաբար, հերթական համապետական ընտրությունների կեղծումը արդարացնելու և ինչ-ինչ երաշխիքներ կորզելու նպատակով դիմում է ցանկացած քայլի, որպեսզի աշխարհաքաղաքական կենտրոններին փորձի համոզել, որ որևէ փաստաթղթի ստորագրումը հղի է իր համար անկանխատեսելի հետևանքներով:
Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի դեմ ակնհայտ ապօրինի գործ սարքելը պետք է դիտարկել հենց այս համատեքստում:
Կո՛չ ենք անում իշխանություններին վերջ տալ արդեն սովորական դարձած այս գործելաոճին և անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին:
Կարդացեք նաև
«Ազատամարտիկների դաշինքի խորհուրդ»