Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանությունը որակել է որպես «ահաբեկչական գործողություն Ռուսաստանի կողմից»:
«Կիևի կենտրոնում Դենիս Վորոնենկովի ճղճիմ սպանությունը պետական ահաբեկչական գործողություն է Ռուսաստանի կողմից: Ռուսական հատուկ ծառայությունների ակնհայտ ձեռագիրն է, որը նախկինում բազմիցս ի հայտ է եկել եվրոպական մայրաքաղաքներում»,-մեջբերում է korrespondent.net-ը Պորոշենկոյի ֆեյսբուքյան գրառումը:
Նա նաև նշել է, որ Վորոնենկովը եղել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի գլխավոր վկաներից մեկը և քաջատեղյակ է եղել Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու գործում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դերակատարումից: