Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավելի էժան ու մատչելի է «Իգլան» ներկրել, քան ձեռք բերել Ղարաբաղից. Գառնիկ Իսագուլյան

Մարտ 23,2017 18:14

«Շատ լավ իմանալով ԱԱԾ համակարգը, շատ լավ ճանաչելով ԱԱԾ ներկայիս տնօրենին՝ պարոն Կուտոյանին, միանշանակ կարող եմ ասել, որ այդ համակարգում նման պայմաններում նման գործողության գնալու դեպքում որեւէ թերացում իրենք թույլ չեն տալիս: Քննությունը կավարտվի, գործը կմտնի դատարան, բոլորը պարզ կտեսնեն, թե իրականում ինչ տվյալներով են նման բան արել»,- այսօր «Հայք» ակումբում Սամվել Բաբայանի ձերբակալության մասին խոսելիս ասաց ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Aravot.am-ը հարցրեց՝ ազատամարտիկները, կռված մարդիկ, որոնք զենքերին ծանոթ են, Վովա Վարդանովը ասում է, որ «Իգլան» ինքնաթիռների խոցման համար հարմար զենք չէ, օրինակ, իշխանության վերնախավի, նախագահի ինքնաթիռը խոցելու համար հարմար զենք չէ, ասում են, որ դա ապստամբության համար հարմար չէ: Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Իգլան զենիթահթիռային տեսակի զենք է, ռուսական «Ստրելան» էլ դրա հին մոդելն է: Ի տարբերություն «Ստրելայի», «Իգլան» շատ էֆեկտիվ զենք է եւ ոչ միայն կարող է խոյահարել զինվորական ուղղաթիռների, շատ ավելի հեշտ կաշխատի քաղաքացիական ավիացիայի, ցանկացած ինքնաթիռի համար՝ մինչեւ 5 կմ բարձրության վրա: Ընդ որում՝ շատ էֆեկտիվ, հատկապես՝ թռիչքի ժամանակ, երբ որ ինքնաթիռը նոր հավաքում է արագություն՝ բարձրանալու: Ընդ որում, ոչ միայն «Իգլան» վերցնում է օբյեկտը, աշխատում է դոպլեր, նաեւ՝ ջերմային: Երեք տարբեր կոմպոնենտներով: Եթե իր կանաչ լույսը վառվեց, բավական է սեղմել կոճակը եւ ինքնաթիռն իրենից փախչելու հնարավորություն չունի: Ո՞վ է ասել, որ էֆեկտիվ չէ: Ամենաէֆեկտիվ զենքերից մեկն է»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ երկրորդ հակափաստարկը, որ բերում են Սամվել Բաբայանին սատարողները, այն է, որ Բաբայանը պատահական մարդ չէ եւ Ղարաբաղից էլ կարող էր զենք բերել ավելի հեշտ ճանապարհով, եթե նման նպատակ ունենար, ինչո՞ւ պիտի Վրաստանից ապօրինի ճանապարհներով բերեր: Եվ հետո, հաշվի առնենք, որ նա շատ լավ ճանաչում է Սերժ Սարգսյանին, անվտանգության համակարգը գիտի, հասկանում է, որ եթե ինքը ՕՐՕ-ին աջակցություն է հայտնել, բնականաբար, իրեն կթիրախավորեին, հեռախոսները կլսեին, ինչո՞ւ պիտի նա նման անհեռատես քայլի դիմեր:

Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Որեւէ մեկը, որ աջակցում է որեւէ կուսակցության կամ դաշինքի, ամենեւին չի գտնվում իշխանությունների ուշադրության թիրախում: Ես երեք տարի գտնվել եմ ընդհատակում՝ փախուստի մեջ եւ ես իմ վրա զգացել եմ, թե իշխանությունները ոնց են աշխատում: Նախընտրական շրջանում ամեն մեկը ազատ է: Ասել, որ զենքը կարող էր Ղարաբաղից բերել, նախ, դրանցից ամեն մեկը հաշվառված է շատ հստակ, ինչ-որ ժամանակ Հայաստանում էլ ազատ կարող էր շրջանառվել՝ պատերազմի տարիներին»:

Նա ասաց, որ այլ հետխորհրդային երկրներից հնարավոր է զենքը ձեռք բերել շատ ավելի էժան, մատչելի տարբերակով, իսկ ՀՀ-ում դա ուղղակի անհնար է. «ՀՀ-ի զինված ուժերից անհնար է վերցնել: Միշտ էլ ավելի հեշտ է խառը երկրներից ինչ-որ բան ներկրել»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Սամվել Բաբայանը պետք է դիմեր նման անհեռատես քայլի՝ Իսագուլյանն ասաց. «Մարդիկ երբեմն դիմում են քայլերի, որոնք թվում են շատ անտրամաբանական, բայց դիմում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Ավելի էժան ու մատչելի է «Իգլան» ներկրել, քան ձեռք բերել Ղարաբաղից. Գառնիկ Իսագուլյանը նման բան չի ասում… Կարդացեք Ձեր իսկ գրածը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031