Տեսակետ կա, որ Ղարաբաղում կռվածներին ուզում են մեկուսացնել եւ Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է Ղարաբաղյան հարցի հետ, ուզում են միակողմանի զիջումներ անել:
Այս առնչությամբ հարցին այսօր «Հայք» ակումբում Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Հնարավոր չէ, սա որեւէ քաղաքական դեպքի հետ կապված չէ, կոնկրետ քրեական գործ է, որեւէ կապ չունի ոչ քաղաքական, ոչ ղարաբաղյան հիմնախնդիրների հետ»:
Հարցին՝ Շարմազանովն ասաց, որ մադրիդյան փաստաթղթերը կդրվեն հանրաքվեի, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ նա պատասխանեց, որ Շարմազանովի ասածը չի լսել:
Կարդացեք նաև
Այն, որ արցախյան հարցով կոշտ գծի կողմնակիցն է Սամվել Բաբայանը, դրա համար նրան մեկուսացնում են՝ Իսագույանն ասաց. «Արցախյան հարցում ամենակոշտ դիրքորոշումն ունի Գառնիկ Իսագուլյանը 88 թվականից մինչեւ 2018 թվականը: Ես նույնիսկ պաշտոնից հրաժարական եմ տվել՝ շատ դեպքերում կապված հենց այդ խնդրի հետ: ՀՅԴ-ն էլ ունի այդ կոշտ դիրքորոշումը, շատերը ունեն: Ինչ է, բոլորին ձերբակալո՞ւմ են: Գնացեք ԼՂՀ որեւէ քաղաքացու ասեք տարածքներ են զիջելու, տեսեք ձեզ ինչ են անելու: Հիմա ինչ, նրանց կալանավորո՞ւմ են»:
Գառնիկ Իսագուլյանը նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ կապված հայտարարեց. «Եղավ Սասնա ծռերից երկու ղեկավարների՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը եւ ՕՐՕ դաշինքի բոլոր անդամները ողջունեցին այդ հայտարարությունը, որտեղ հստակ կոչ էր արվում: Եթե մարդիկ ողջունում են, ուրախ են, որ հատկապես իրենց հետ են այդ հույսերը կապում, ինչի՞ մասին է խոսքը: Ցանկացած վերլուծաբան կարող է սրանից հետեւություն անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ