Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԻՇ-ը ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը

Մարտ 23,2017 17:34

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել Է մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:

Խմբավորման քարոզչությունն իրականացնող Amaq գործակալությունը հայտնել է, որ հարձակման համար պատասխանատու է խմբավորումը: Գործակալության հաղորդագրությունում հարձակումն իրականացնողին անվանել են «ԴԱԻՇ-ի մարտիկ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ հանցագործը նախկինում կասկածվել է ահաբեկչության մեջ, նրա գործով քննություն է իրականացրել հակահետախուզական ծառայությունը՝ MI5-ը: Նրա խոսքով՝ ենթադրյալ ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, միայնակ է գործել:

Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ հարձակում գործած անձը, վիրավորվել՝ 40-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031