Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը կտեղափոխվի Գ. Քոչարի փողոցին հարող այգու տարածք

Մարտ 23,2017 17:26

Գործադիրը որոշել է «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը (Երևանի Տերյան, Իսահակյան և Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում) տեղափոխել Երևանի Քոչարի փողոցին հարող այգու տարածք:

Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի հուշարձանը պահել ավելի բարեկարգ վիճակում:

ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և ՀՀ Սյունիքի մարզի Վաղատնի համայնքի Որոտնավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031