Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական երկրորդ ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից

Մարտ 23,2017 17:22

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերթական քայլն է կատարում՝ միտված հյուսիսային օդանավակայանի ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:

Ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանում տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության ակտիվացմանը:

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով, ՀՀ կառավարությունը ձեռնարկել էր մի շարք քայլեր, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից Աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար:

Հավելենք նաև, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031