Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի գործով դատավարության մասնակիցները դիտում են իրեղեն ապացույցը՝ տեսաերիզը:
«Կադրում որտե՞ղ է երեւում, որ ես վահան եմ քաշում: Բայց կադրում պարզ երեւում է, որ ինձ հարվածում են: Ոստիկաններին ասում եմ՝ մարդ չեք արա, ձեր բնակիչներին ինչո՞ւ եք խփում, ինձ հարվածում են: Ես գնում եմ, այդտեղ որտեղ է երեւում, որ ես հարվածում եմ»,- հայտարարեց Արարատ Խանդոյանը:
Իսկ դատախազ Հայկ Պետրոսյանն էլ ավելացրեց. «Ակնհայտ տեսնում եմ, որ հրմշտում է ոստիկաններին, ոտքով հարվածում»:
Այս խոսքերը զայրացրին Արարատ Խանդոյանին. «Դուբինկայով հարվածելով կարողանում են ինչ -որ բան անել: Ես իրավունք չունեմ ասեմ, մի հարձակվեք, հո վայրենի չեք»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ