«Իշխող կուսակցությունն ունի իր ծրագրերը՝ լավ, թե վատ: Երկրի պատասխանատվությունն այդ կուսակցության ձեռքում է, այն ունի ավելի շատ հնարավորություններ: Ես էլ լրագրող եմ, մտավորական, ստեղծագործող եւ ունեմ իմ ծրագրերը: Մի քանի օրենքների համահեղինակ եմ եւ տիրապետում եմ օրենսդրական դաշտին: Վերլուծելուց հետո հասկացա, որ կարողություններով օժտված ուժի հետ պետք է գնալ, որպեսզի ծրագրերս կատարեմ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, անկուսակցական Անանիա Մաղաքյանը:
Նրա խոսքով՝ մյուս ուժերի հնարավորություններն ավելի նվազ են, այդ պատճառով էլ ՀՀԿ ցուցակով է առաջադրվել. «Յուրաքանչյուր մտավորական-թեկնածու զսպող դեր է կատարում: Եթե ՀՀԿ-ից, օրինակ, տասը պատգամավոր լինեն ԱԺ-ում, մեծ դեր կունենան երկրի հետագա զարգացման համար»:
Անանիա Մաղաքյանի գնահատմամբ՝ ՀՀԿ նախընտրական ծրագիրը զուսպ է եւ իրատեսական՝ բոլոր հաշվարկներով:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ