Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի՝ Հյուսիս-Հարավի գործերն առաջ չգնալու ու «մոստերի վրա պերեկուր» անելու դժգոհությանը պատասխանում է փոխնախարարը (Տեսանյութ)

Մարտ 23,2017 16:39

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում արդարացրեց Հյուսիս-Հարավի՝ վարչապետի ասած՝ «Մոստերի վրա պերեկուր» անող շինարարներին եւ շինարարության դանդաղ ընթացքը:

Հիշեցնենք, որ այսօր Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել ճանապարհաշինական աշխատանքներից, նշելով՝ «9 անց կես «մոստերի» վրա աշխատող չկա: 5 անց կես սաղ «պերեկուր» են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե ըսենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որեւիցե աշխատանք չի կատարվում: Նախեւառաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել: Շատ կոշտ՝ մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ: Քանի անգամ ա գնում եմ, հատուկ նայում եմ, 9 անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն ընենց արեք, որ մենք կարողանանք հետեւենք»:

Փոխնախարար Արթուր Առաքելյանն այս առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կամուրջների եւ ուղեանցումների շինարարական աշխատանքների վերաբերյալ շատ են դժգոհությունները. «Օրինակ` շատ են ասում, որ ձմեռը այդ կամուրջների հատվածում աշխատանքներ չեն տարվում, ուղղակի փակ է, միակողմանի է, ինչը անհանգստություն եւ անհարմարություն է պատճառում, վթարների արդյունք է դառնում: Մենք ստիպված ենք փակ պահում ճանապարհը, զուտ անվտանգության նորմերից ելնելով»:

Ինչ վերաբերում է շինաշխատանքների կապալառուի հետ կնքած պայմանագրում հնարավոր փոփոխությանը, ինչպես վարչապետն էր ասել, որպեսզի աշխատանքները շուտ ավարտվեն, փոխնախարարն ասաց. «Մեր համար կարեւոր է վերջնաժամկետն ըստ պայմանագրի: Ստանդարտ պայմանագիր է կապալառուների հետ կնքվում, երբ նախագծային փուլում ծրագրվում է շինարարության տեւողությունը, հաշվարկման ընթացքում հաշվի են առնվում քաղաքաշինական նորմերը, եւ ըստ այդ նորմերի տեւողության, 2 տարուց ավելի պիտի լիներ: Սակայն մենք բանակցել ենք այդ ընկերությունների հետ, եւ մոտ կես տարի ավելի շուտ կավարտեն»:

Ըստ Առաքելյանի, ներկայում Հյուսիս-Հարավ արագընթաց մայրուղու ընդհանուր

ճանապարհից ընդամենը 35 կիլոմետր ճանապարհ է կառուցվել եւ շահագործման հանձնվել, այս ընթացքում ծախսվել է մոտ 70 միլիոն դրամ։

Մայրուղու շինաշխատանքների ավարտն, ըստ փոխնախարարի, պարզ չէ, այն կախված է ֆինանսական միջոցներից:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031