Սյունիքի մարզում ՀՀԿ-ն ճնշումներ է գործադրում ընտրողների վրա: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
«Իշխող ուժն ունի լուրջ ֆինանսական եւ վարչական ներուժ: Ամեն ինչ արվում է, որպեսզի առավելագույն ճնշումներով կարողանան հաղթանակ ապահովել»,-ասաց նա:
Ըստ Սամվել Հարությունյանի՝ Սյունիքի տարբեր հիմնարկներում, գյուղապետարաններում եւ քաղաքապետարաններում մարդկանց ցուցակագրում են եւ պարտավորեցնում ձայն տալ ՀՀԿ թեկնածուների օգտին:
Մանրամասն ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ