Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Քեյ Փի Էմ Ջի» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր: Այն ստորագրել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների անդամ Վիկտոր Ակուլյանը:
Հուշագրի համաձայն՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում: «Քեյ Փի Էմ Ջի»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում, այդ թվում ՀՀ-ում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ