Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարեւանի հետ մարտնչող Ադրբեջանի դեսպանը չպետք է նշանակվի նման պաշտոնում» (Տեսանյութ)

Մարտ 23,2017 15:51

«Չենք կարող հանգիստ ընկալել նրա նշանակումը, եթե այն կայանա: Նա երբեք չի թաքցրել հակահայկական հայացքները: Ապրիլյան քառօրյայի ժամանակ այնպես «կրքոտ» էր խոսում՝ մոռանալով, թե իրենք ժամանակին ինչ են արել Բաքվի հայության հանդեպ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր խոսելով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հնարավոր նշանակմանը, ասաց բանասեր Ազատ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում Բյուլբյուլօղլուի թեկնածությունն օրերս առաջադրել է Ադրբեջանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունները կայանալու են աշնանը:

Ազատ Եղիազարյանի համոզմամբ՝ այդպիսի պաշտոնում չպետք է նշանակվի հարեւանի հետ մարտնչող պետության ներկայացուցիչը. «Այս մասին պետք է բարձրաձայնել պետական դիվանագիտության մակարդակով՝ ի լուր միջազգային հանրությանը»:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի խոսքով էլ՝ հայկական դիվանագիտությունն այս հարցում պասիվ է աշխատել, մասնավորապես՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը: Ըստ Առաքելյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում լավ է աշխատել միայն Յուրի Մկրտումյանը(1994-1997թթ):

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031