Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում՝ Premier Palace հյուրանոցի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այս մասին հաղորդում է 112.ua կայքը՝ վկայակոչելով Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Շուրջ 40 րոպե հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվածի թիկնապահը վիրավորել է հարձակում գործած անձին, իսկ վերջինս էլ վիրավորել է թիկնապահին և սպանել ևս մեկ մարդու: Սպանվածի անձը պարզվել է: Նա ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր է»,-ասել է Կիևի ոստիկանապետ Անդրեյ Կրիշչենկոն:
Նրա խոսքով՝ սա պատվերով սպանություն է: Վորոնենկովի վիրավոր թիկնապահը գտնվում է հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, հունվարի վերջին Դենիս Վորոնենկովը ցուցմունք էր տվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ պետական դավաճանության գործով: Ռուսաստանում նախկին պատգամավորի դեմ միջազգային հետախուզում էին հայտարարել:
Կարդացեք նաև