Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախագահ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը փոթորկել է մեր հասարակությանն ամենուրեք». Լեւոն Զուրաբյան

Մարտ 23,2017 15:10

«Մեր խաղաղության ծրագիրը ընկալվում է, տարածվում է ՀՀ-ում: Հայաստանը պետք է ընդունի միջազգային հանրության կողմից ներկայացված պլանը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ իշխանությունները տարիներ շարունակ փորձել են համոզել, որ որեւէ զիջում չի կարող լինել եւ թվում էր, թե այդ ուղեղների լվացման պայմաններում իրենց ծրագիրը չի ընկալվի: Բայց այդպես չէ: Զուրաբյանը նշեց, որ բիզնեսի մարդիկ՝ ձեռնարկատերերը, որոնք իրենց մաշկի վրա են զգում չկարգավորված հակամարտության խնդիրները, լավ են վերաբերում իրենց ծրագրին. «Ձեռնարկատերերը առաջինն են մեզ ասում, որ սա է բանալին՝ ՀՀ-ն ոտքի հանելու, որ նորից բիզնեսը շնչի, ստեղծվեն աշխատատեղեր: Զինվորների ծնողների տեսանք՝ մայրեր, հայրեր, ովքեր գիշերները չեն քնում, որովհետեւ լավ պատկերացնում են ինչ վտանգի մեջ են գտնվում իրենց որդիները: Դա նաեւ պետական պաշտոնյաներն են, զինվորականներն են, բանակը ամենասթափն է գնահատում ստեղծված վիճակը»:

Նա ասաց, որ նախագահ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը փոթորկել է մեր հասարակությանն ամենուրեք. «Էրեբունիում էի երեկ, ժողովուրդը շատ լավ, շատ դրական է ընկալել, գոհունակություն էին հայտնում, որ հասանելի կերպով բացատրվեց խաղաղության ծրագրի նպատակները»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենց Խաղաղության ծրագիրը այնքան էլ ընտրությունների հետ կապված չէ, իրենց նպատակն է փրկել ՀՀ-ն ու Արցախը վերահաս վտանգներից. «Մենք վստահ ենք, որ պատմությունը կապացուցի մեր ճշմարտացիությունը: Ընտրությունը ընդամենը միջոց է՝ գաղափարը տարածելու: Ինչքան մեծ լինի այս ընտրություններում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի արդյունքը, այնքան քիչ կլինեն կորուստները մեր ազգի, պետության համար»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ամսի 29-ին ժամը 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք են անելու, որը վերածվելու է խաղաղության երթի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031