Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Իգլա»-իհետ կապ չունի, «Ազատության»-ը փոխանցեց Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանը՝ նշելով, որ Բաբայանը չի ընդունում կասկածանքները։
Քալաշյան. – Միանշանակ կերպով՝ այդ կասկածանքները չի ընդունում, անհիմն է համարում։ Ցուցմունք ինքը տվել է և ցուցմունքում նշել է, որ ինչում իրեն կասկածում են, ոչ մի առնչություն չունի իր հետ։ Ավելի մանրամասն ես, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեմ կարող ասել։ Մեղադրանք կառաջադրվի, թե՝ ոչ, այս պահի դրությամբ դեռ պարզ չէ։
«Ազատություն». – Իսկ մյուս երկու անձանց, ովքեր, ըստ Ազգային անվտանգության ծառայության, գործել են հենց Սամվել Բաբայանի ցուցումով, պարոն Բաբայանը ճանաչո՞ւմ է։
Քալաշյան. – Չգիտեմ այդ անձինք ովքեր են, եթե պարոն Բաբայանն ասում է՝ «ես ընդհանրապես դրա հետ առնչություն չունեմ», ուրեմն մնացածն արդեն ավելորդ է, ինձ թվում է։
Կարդացեք նաև
«Ազատություն». – Ամեն դեպքում նրանց անունները ծանոթ չեն եղել Սամվել Բաբայանին։
Քալաշյան. – Իհարկե ոչ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում