Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐՕ-ն խնդիր ուներ ցույց տալու, որ իրենք մինչեւ վերջ կանգնող են» (տեսանյութ). «Ա1+»

Մարտ 23,2017 13:45

Եթե քարոզարշավի առաջին շաբաթների ընթացքում քաղաքական ուժերը բավականաչափ տոլերանտ էին միմյանց նկատմամբ, ապա քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, որքան ընտրությունների օրը մոտենա, այնքան պայքարը կսրվի: Նրա դիտարկմամբ՝ արդեն նման միտում նկատվում է, քանի որ գրեթե բոլորը սկսել են հասկանալ, թե ինչի կարող են հավակնել ու սկսել են նյարդային եւ կոշտ հայտարարություններ անել: «Արդեն հայտարարություններ են արվում, թե ինչ-որ մեկի «աչքերը կհանեն» , մի կին էլ սպառնում էր մարզպետի «ականջները կտրել», այս միտումը շարունակվելու է եւ առավել սրվելու է, բոլորին թվալու է, որ եթե ինչ-որ բան չանեն, ապա ինչ-որ բան կորցնելու են»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան դաշինքն» են այն ուժերը, որոնք պայքարում են 1-2 տեղերի համար եւ հենց այս ուժերն են, որ արդեն երաշխավորել իրենց մուտքը խորհրդարան: Մյուսներն այդ հարցը չեն կարողացել վստահաբար լուծել։ Եւս 4-5 կուսակցություն պտտվում են անցողիկ շեմի շուրջ:

«ՀՀԿ-ին հաջողվեց նախընտրական մարտավարությունը, այն է՝ ցույց տալ, որ իրենք փոփոխվում են։ Դա արվում է մեկ մարդու միջոցով՝ դա Կարեն Կարապետյանն է, ում մարդիկ չեն ասոցացնում ՀՀԿ-ի հետ։ Սոցհարցումները ցույց են տալիս որ ՀՀԿ-ի ռեյտինգը 22 տոկոս է, իսկ վարչապետինը՝ միջինում 80-ի մոտ»։
Նրա խոսքերով՝ սա նշանակում է, որ հանրությունը այս ընտրությունները որպես քաղաքական կուսակցությունների միջեւ մրցակցություն չի դիտարկում, այլ դիտարկում է վարչապետի թեկնածուների միջեւ մրցակցություն։ ՀՀԿ-ն հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝ հասկանալով, որ նա վստահության որոշակի պաշար ունի։ Նույնը անում է նաեւ «Ծառուկյան դաշինքը»։ Իսկ նրանք, ովքեր չեն հայտարարել, թե ով է իրենց թեկնածուն՝ թուլացրել են իրենց դիրքերը:

Անդրադառնալով «Կոնգրես ՀԺԿ» դաշինքին՝ Վ. Հակոբյանը նշեց, որ թեեւ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ռիսկային է, սակայն իրենք դա երբեք ել չեն թաքցրել. եւ տարօրինակ է, որ ունենալով ցածր ռեյտինգ՝ այս կուսակցությունը գնաց ՀԺԿ-ի հետ ոչ թե մեկ ցուցակով, այլ դաշինքով։ «Մի բան է 5 տոկոս, մեկ այլ բան՝ 7 տոկոս: Սա նշանակում, որ իրենք փորձված ուժ լինելով՝ բավական բարձր են գնահատում իրենց դերը»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031