«Մենք չենք մերժել որեւէ ձեւաչափով երկխոսությունը, բայց եթե դիմացինդ (նկատի ունի Ադրբեջանին.-խմբ.) չի ընդունում այդ տարբերակները, դու նորից ուզում ես ասես՝ տանեմ հողերը տա՞մ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, ասաց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանը:
Նա մեկնաբանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումը, որ եթե ՀՀ իշխանությունները հայտարարեն, որ պատրաստակամ են ընդունել «Մադրիդյան սկզբունքները», միջազգային հանրությունը կճնշի Ադրբեջանին: «Համենայնդեպս, Ադրբեջանը դա չի ընդունում: Ո՞վ է ասել, որ ընդունում է»,-հարցադրում արեց Վարդան Այվազյանը:
Նշեցինք, որ ըստ «Կոնգրես-ՀԺԿ»-ականների՝ Ադրբեջանն իրականում համաձայն է «Մադրիդյան սկզբունքներին»:«Ադրբեջանը պեչատած թղթով բերել՝ ցույց է տվե՞լ, որ համաձայն է»,-արձագանքեց Վարդան Այվազյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց ՀՀԿ վարկանիշային թեկնածուների մասնակցությամբ գրանցված արյունոտ միջադեպերի մասին. «Կարող եմ ենթադրել, որ դրանք սովորական՝ առօրյա կյանքում տեղի ունեցող միջադեպեր են, որոնք շատ դեպքերում քաղաքականացվում են»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ