Այսօր հրավիրած ասուլիսում ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Նա հիշեցրեց, որ Ծառուկյանը հայտարարել էր, որ չի ուզեցել մի կաթիլ արյուն թափել, դրա համար դուրս է եկել քաղաքականությունից. «Իսկ հիմա Նաիրա Զոհրաբյանը Քաջարանում հայտարարում է, ոչ ավել , ոչ պակաս, որ մարզպետի երկու ականջները ինքը կկտրի: Ես հարց ունեմ պարոն Ծառուկյանին՝ արդյոք ականջ կտրելուց արյուն հոսելո՞ւ է, թե՞ չէ: Ես սպասում եմ, թե ինչպես է արձագանքելու Ծառուկյանն իր ցուցակի առաջին կին թեկնածուի հայտարարությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ