«168 ժամ»-ի զրուցակիցն է «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող, եվրոպացի փորձագետ, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը
– Պարոն դը Վաալ, ապրիլյան պատերազմին հաջորդած դիվանագիտական ակտիվության և դրա արդյունքում ձեռք բերված համաձայնությունների կատարման գործընթացի ֆոնին, ընդհանուր առմամբ, բանակցությունները փակուղում են հայտնվել, ժամանակ առ ժամանակ իրավիճակը շփման գծում բավականին լարված է, վերջերս ադրբեջանական կողմը հերթական հարձակումը նախաձեռնեց։ Այս իրավիճակում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում շփման գծում և բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները։
– Շատերը ԼՂ հակամարտության գոտում այս տարվա գարնանը սպասում են բարձր լարվածությամբ, քանի որ 2016թ. ապրիլյան բախումներից հետո գործընթացում քաղաքական առաջընթաց տեղի չի ունեցել, և չկա որևէ փաստ այն մասին, որ դիվանագիտությունն ինչ-ինչ արդյունքներ է գրանցել։ Այս մտավախությունն այն հանգամանքից է բխում, որ երկու հասարակություններում նկատվում են ագրեսիվ տրամադրություններ, որոնք հակամարտող կողմերի ղեկավարները չեն ջանում մեղմացնել։ Ադրբեջանում հիասթափությունը շատ ավելի խորն է, քանի որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ քաղաքական առաջընթաց տեղի չի ունեցել։
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ դեռևս առկա է բարկություն և դառնություն, որը պայմանավորված է նախորդ տարվա բռնություններով։ Այս տրամադրությունները՝ ո՛չ ադրբեջանական հիասթափությունը, ո՛չ հայկական բարկությունը, քաղաքականություն կամ ռազմավարություն չեն, բայց կա վտանգ, որ դրանք կարող են հանգեցնել այնպիսի որոշումների կայացման, որոնք կօգնեն ավելի լայնածավալ հակամարտություն հրահրել։ Մենք կանգնած ենք ագրեսիայի արատավոր շրջանն ավարտելու ռիսկի առջև, որը կարող է հանգեցնել իրական հակամարտության և կյանքերի կորստի։
Կարդացեք նաև
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում