Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. «Իրադրության փոփոխություն է եղել, կողմերը հաշտվել են, եւ այդ պատճառով ընթացք չի տրվել». «Ժողովուրդ»

Մարտ 23,2017 12:54

Հատված Արարատի մարզի ՀՀԿ շտաբի պատասխանատու, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցից։

– Պարոն Սարգսյան, Ձեզանից՝ որպես նախկին ոստիկանապետից, ցանկանում եմ հետաքրքրվել՝ ի՞նչ կարծիք ունեք նախընտրական արյունալի բախումների գործերի մասին, որոնց առիթով քրեական գործ չի հարուցվում, եւ գործերը գնում են փակման ճանապարհով՝ ծնելով նոր հանցանքներ՝ դանակահարություն, ծեծ։

– Չհամաձայնեմ Ձեր հետ, որ քրեական գործեր չեն հարուցվում։ Միգուցե նյութե՞ր են նախապատրաստվում կա՛մ նվազ կարեւորության պատճառով, կա՛մ, չգիտեմ, ինչ-որ որակում է ստանում, որից հետո նյութերը մերժվում են։ Պետք է իրենց՝ ուժային կառույցներին հարցնեք, թե ինչ հիմքով են կարճվում կամ ինչ հիմքով դատարան չեն գնում գործերը։ Մանրամասներից տեղյակ չեմ։ Ես զբաղված եմ կուսակցական աշխատանքով։ Բայց իմ կարծիքով՝ բոլոր գործերը անհրաժեշտ համապատասխան լուծում ստանում են։

– Մասիսի դեպքով նկատեցինք՝ երկու հանրապետականների ռեյտինգային թեկնածուների թիմակիցները միմյանց ծեծեցին, բայց չբողոքեցին, ու գործի հարուցումը մերժվեց։

– Հավատացնում եմ Ձեզ, որ քաղաքական հրահանգ չկա։ Կամ ինչ-որ իրադրության փոփոխություն է եղել, կողմերը հաշտվել են, եւ այդ պատճառով ընթացք չի տրվել։ Բայց որ քաղաքական ցուցում չի եղել, վստահեցնում եմ։

– Այո՛, բողոք չկար, մերժվեց գործի հարուցումը։ Քաղաքական հրահանգ չէ՞ր չբողոքելը։

– Հավատացնում եմ Ձեզ, որ չկա քաղաքական հրահանգ։ Արտաշատում էլ մի այդպիսի դեպք եղավ, բայց ընտրությունների հետ ընդհանրապես կապ չուներ։

– Իսկ ինչո՞ւ են միջանձնային խնդիրները գլուխ բարձրացնում ընտրական գործընթացների ժամանակ։

– Ինչու ուրիշ ժամանակ չե՞ն լինում։

– Հենց նախընտրական շրջանո՞ւմ։

– Միգուցե կրքերը մի քիչ բորբոքված են, ավելի լարված։ Ինչեւէ, ընտրական պրոցեսները նույնպես նպաստում են դրան։ Ես դա չեմ բացառում, բայց դրանք 100 տոկոսով կապել ընտրությունների հետ, կարծում եմ, ճիշտ չի։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031