«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր ՀՀԿ պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանն անդրադարձավ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե նա կոալիցիա կկազմի անգամ հանրապետականների հետ, եթե վերջիններիս ընդունեն իր նախընտրական ծրագրի 15 կետերը:
«Վերապահում ունեմ իր տասնհինգ կետերի վերաբերյալ: Որպես ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար՝ գիտեմ, որ ցանկացած ծախսին համարժեք պետք է լինի եկամտի հստակ ձեւավորված աղբյուր»,-ասաց Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի կետերը քննարկելու լավագույն տարբերակը դաշինքի թեկնածուների հետ բանավեճն է: ՀՀԿ թեկնածուն անդրադարձավ նաեւ ընդդիմադիրների պնդումներին, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը բացառվում է. «ԱԺ-ի ձեւավորման օրը գա՝ կտեսնենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ