Ասֆալտի, բերքի մթերման, ներդրումների կամ ավանդների վերադարձի վերաբերյալ խոստումներից առաջ, թվում էր, սահմանին լարված իրավիճակ ունեցող երկրում ընտրություններին մասնակցող ուժերը պիտի որ հանրությանը ներկայանային նախ եւ առաջ մեր բոլորի գլխին դամոկլյան սրի նման կախված անվտանգության սպառնալիքների չեզոքացման իրենց ծրագրերով։
Մինչդեռ մենք տեսնում ենք, որ միայն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ներկայացրել է իր հստակ /թեկուզ եւ ոչ ընդունելի/ դիրքորոշումը, իսկ ահա մնացած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում անվտանգության եւ արցախյան հիմնախնդրի լուծման հետ կապված դրույթները կենցաղային մակարդակից այն կողմ չեն անցնում։
Այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչով են մնացած ուժերի մոտեցումներն այս հարցում տարբերվում իշխող Հանրապետական կուսակցության մոտեցումներից։
Ինչու են քաղաքական ուժերը խուսափում անվտանգության հիմնախնդիրների շուրջ առավել խորքային եւ հստակ քննարկումներից, չէ՞ որ նաեւ քաղաքական մարկետինգի տեսանկյունից հենց անվտանգության հիմնախնդիրներն են հանրությանն առավել հետաքրքրում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում