Ուկրաինայի Խարկովի մարզում մարտի 22-ի լույս 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում:
Ուկրաինայի զինվորական գլխավոր դատախազ Անատոլի Մատիոսին հայտարարել է, որ պայթյունները տեղի են ունեցել դիվերսիայի հետևանքով: Նրա խոսքով՝ հրդեհը միաժամանակ սկսվել է մի քանի վայրում: Հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 15 հազար մարդ:
Հրկիզվող պահեստներից 40 կմ շառավիղով արգելվել են նաև թռիչքները՝ հրդեհը տեղայնացնելու և մարելու համար: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ երկու գնացքներ:
Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող սպառազինության պահեստը խոշորագույնն է Ուկրաինայում: Մակերեսը կազմում է 368 հա: Այնտեղ պահվում է 138 հազար տոննա ռազմամթերք և փամփուշտ:
Կարդացեք նաև